Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Նիկոլի խոստացած ապագան էս է՝ վայելե՛ք

Նիկոլի խոստացած ապագան էս է՝ վայելե՛ք
15.10.2024 | 13:45

Նոր կարդացի՝ Ղազարյան Վահեն խոստովանել է, որ Հայաստանում առավելապես ծանր հանցագործությունները վերջին 5 տարում աճել են, ուշադրությո՛ւն, 88,3 տոկոսով: Սարսափելի մի ցուցանիշ. սա նշանակում է՝ երկրում կրիմինալ բարդակն ու անտերխանան օր օրի ավելի է թափ առնում, ավելին՝ զրո վերահսկողություն:

Նիկոլն ամեն օր հանգիստ հեծանիվ է քշում ու հնարավոր առիթի դեպքում խոսում «երջանիկ ապագայից» կամ փառաբանում «այն Հայաստանը, որտեղ ապրելու են մեր երեխաները»:

Ապե՛ր, էս ա քո սարքած Հայաստանը, ինչքան էլ փախչես քեզանից՝ իրականությունը «գետնի վրա» է ու պիտի հետն առերեսվես:

Ամենուր սպանություններ, մահափորձեր, առևանգումներ, թմրամիջոցների սարսափելի չափերի հասած առևտուր:

Ցանկացած նորմալ ու իրավական երկրում, երբ ՆԳ նախարարն իր բերանով ասեր, թե իր ղեկավարության ժամանակ հանցագործության նման սարսափելի ցուցանիշ կա, ինքն իր կամքով պիտի վեշերը հավաքեր ու գնար իրենց տուն: Բայց, քանի որ սա Հայաստանն է, Վահեն էլ՝ Նիկոլի հընգերը, բնական է, որ նման բան տեղի չի ունենա, ու նա կշարունակի ղեկավարել ՀՀ ներքին անվտանգությունը:

Նիկոլի խոստացած ապագան էս է՝ վայելե՛ք:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ